ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Փոլադ Բյուլբյուլօղլի. Ալիև-Փաշինյան հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է

Փոլադ Բյուլբյուլօղլի. Ալիև-Փաշինյան հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է
21.10.2020 | 21:16

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ուղղակի բանակցությունների մասին խոսելը դեռ վաղ է։


«Իրավիճակն, ըստ իս, դեռ չի հասունացել։ Հակառակ կողմը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել», - TACC-ի փոխանցմամբ` հայտարարել է դեսպանը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու պաշտոնական հրավեր ստանալու դեպքում «պատշաճ կուսումնասիրվի»։

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ