ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
20.10.2020 | 15:55

ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին, հաղորդում է Politico-ն՝հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։ Մայք Փոմփեոն առաջիկա ուրբաթ նախ հանդիպելու է Ջեյհուն Բայրամովին, ապա՝ Զոհրաբ Մնացականյանին։


«Առայժմ, սակայն, հստակ չէ՝ նախատեսված է հանդիպում նաև եռաչափ ձևաչափով» - հաղորդում է Politico-ն, նշելով՝ Պետդեպարտամենտն առայժմ չի պատասխանել իրենց գրավոր հարցին։


ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը պարբերականի հետ զրույցում այսօր չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են Վաշինգտոնում նաև դեմ առ դեմ հանդիպում անցկացնել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը բարձր է գնահատել պետքարտուղարի վերջին հանդիմանությունները Թուրքիայի հասցեին՝ Ադրբեջանին աջակցելու և հակամարտությանը միջամտելու համար։ «Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, հարցը պետք է լուծվի փոխադարձ զիջումների վրա», - ասել է Հայաստանի դեսպանը։

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ