Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ադրբեջանում է Թուրքիայի խորհրդարանի նախագահը

Ադրբեջանում է Թուրքիայի խորհրդարանի նախագահը
18.10.2020 | 21:50

Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այցն իրականացվում է Ադրբեջանի անխախության օրվա կապակցությամբ:


Ազգային մեծ ժողովի նախագահը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Շենթոփին այսօր երեկոյան պետք է ընդունի նախագահ Իլհամ Ալիևը: Շենթոփը վաղը պետք է ելույթ ունենա Միլի Մեջլիսի արտահերթ նիստում: Նա կհանդիպի վարչապետ Ալի Ասադովի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ