ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանը 100 000 եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախին

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանը 100 000 եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախին
17.10.2020 | 21:14

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը հոկտեմբերի 16-ին որոշում է ընդունել 100 000 եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ հայ բնակչությանն օժանդակելու նպատակով։ Շրջանի նախագահ Լորան Վոքիեն նիստում ասել է. «Այսօր Արցախը մեր կարիքն ունի։ Հայաստանը մեր կարիքն ունի։ Եվ սա այն պահն է, երբ չպետք է չեզոք լինենք մեր իսկ պարտականությունների առջև, այլ ընդհակառակը՝ պետք է օգնություն ցուցաբերենք։ Այսօր մի ամբողջ բնակչություն է ռմբակոծվում։ Չնայած որոշում կայացնելը հեշտ չէ, այնուամենայնիվ, մենք չենք ընկրկում այս դժվարության առջև և պարտավոր ենք օգնել հայ ընտանիքներին։ Հայերը Ֆրանսիայի կողքին են եղել, երբ մենք դրա կարիքը ունեինք։ Այսօր մեր շրջանի մակարդակով մենք կարող ենք այս համեստ օգնությունը տրամադրել՝ ի պատասխան հայ համայնքի սպասումների»։

Դիտվել է՝ 3061

Մեկնաբանություններ