ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Անկարային

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Անկարային
17.10.2020 | 15:39

Վաշինգտոնը Թուրքիային նախազգուշացրել է ի հեճուկս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկման հարցով, հայտնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ նախօրեին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա С-400-ի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:

«Եթե տեղեկությունը հաստատվի, մենք ամենախիստ ձևով կդատապարտենք С-400-ի փորձարկումը, որ անհամատեղելի է Թուրիքայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է շրջանառվող լուրերից և Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով Թուրքիայի կառավարությանը հայտնել է, որ ռուսական համակարգերի գնումն անընդունելի է: «Միացյալ Նահանգները հստակ է իր ակնկալիքներում՝ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,-եզրափակել է խոսնակը:
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք: Տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը:


Տեսանյութն արվել է սևծովյան Սինոպ քաղաքում: Կադրերում երևում է՝ ինչպես է ծխի բարակ սյունը վեր բարձրանում: Եթե ռուսական համակարգերի փորձարկման տեղեկությունը հաստատվի, կտրուկ լարվածություն կառաջանա Անկարայի և Վաշինգտոնի միջև, որը դեմ էր Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնմանը: Defense News-ը, թուրքական ռազմական աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Թուրքիայի զինված ուժերը С-400 հակահրթիռային համակարգերը տեղակայել են սևծովյան Սինոպ քաղաքի մոտակայքում՝ հետագա փորձարկումներ անցկացնելու համար: Փորձարկումները անցկացվելու էին Սինոպի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոպ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները:


Ռազմական աղբյուրները հայտնել էին, որ հրթիռները կարձակվեն արևելյան ուղղությամբ: Փորձարկումների համար հրաձգարան է բերվել 10 օդային նշանակետ՝ բրիտանական Banshee արբանյակները: Թուրքիայի իշխանությունների զգուշացման համաձայն՝ հոկտեմբերի 13-16-ը Սև ծովի՝ Սինոպի առափնյա ջրային տարածքը փակ կլինի «ուսումնական կրակոցների» առնչությամբ:

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ