«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Կոմերսանտ. Թուրքիան Ղարաբաղում հակամարտությունը պլանավորել էր

Կոմերսանտ. Թուրքիան Ղարաբաղում հակամարտությունը պլանավորել էր
17.10.2020 | 15:32

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միտումնավոր պլանավորել և հրահրել է Թուրքիան, պնդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական աղբյուրներին: «Անցյալ ամիսներին Անկարան Բաքվին ակտիվորեն հրահրել է ռազմական գործողություններ սանձազերծել՝ համապարփակ քաղաքական-դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստման ներքո»,- գրում է թերթը հղում անելով աղբյուրներին:


Նրանց տվյալով՝հուլիս-օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանի տարածքում մնացել է Թուրքիայի զինված ուժերի մի զգալի խումբավորում, որը կոչված էր հանդես գալ համակարգողի և ուղղորդողի դերում Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում: «Խոսքը 600 զինծառայողի մասին է, ներառյալ գումարտակի տակտիկական 200 հոգանոց խումբը, 50 հրահանգիչ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում (նրանք կապ են ապահովել բրիգադային կազմի գլխավոր շտաբի շղթայում՝ ռազմական գործողությունների վարման ժամանակ), Գաբալա ավիաբազայում ռազմատեխնիկական 120 հոգանոց անձնակազմ,Դալյարի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատոր, Եվլախի օդանավակայանի 50 հրահանգիչ, 4-րդ բանակային կորպուսի (Պիրեկեշքյուլ) 50 հրահանգիչ և ռազմածովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի ռազմական դպրոցում 20 հոգի», - գրում է «Կոմերսանտը»:


Ըստ թերթի աղբյուրների՝ այս խմբում ենթադրաբար ընդգրկվել են 18 հետևակային ԲՄՊ մեքենա, մեկ բազմակի արձակման հրթիռային համակարգ, տասը միավոր աբտոտեխնիկա և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն են իրականացրել Ղարաբաղի շրջանում և Հայաստանի տարածքում: Անդրադառնալով աղբյուրների տրամադրած տվյալներին՝ թերթը հաղորդում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կտրուկ աճել է Թուրքիայի ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով): Այս ինքնաթիռները մատակարարում էին անձնակազմ, զինամթերք և դեղամիջոցներ:


Թերթը նշում է, որ սեպտեմբերի 28-30-ին ռազմական գործողությունների ընթացքում, բացի նախկինում ժամանած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան են եկել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: «Նրանք տեղում իրականացրել են գործողությունների ընդհանուր կառավարումը՝ ղարաբաղյան ճակատում», - «Կոմերսանտին» ասել են աղբյուրները:


«Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում կռվող Անկարային հավատարիմ իսլամիստական խմբավորումներից վարձկաններ են հավաքագրում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Վարձկանների մատակարարման շղթաների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը՝ ՊՆ ուժերի ու միջոցների աջակցությամբ», - գրում է «Կոմերսանտը» հղում անելով աղբյուրներին:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ