«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սուրեն Սարգսյան. Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է

Սուրեն Սարգսյան. Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է
16.10.2020 | 23:15

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնում, որ Պոմպեոն հստակ նշել է՝ Արցախի դեմ պատերազմում ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է:

«Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ բաց տեքստով մատնանշել է, թե ով է ագրեսորը և ով է առաջինը գործողությունների դիմել: Պոմպեոն շատ հստակ գնահատական է տվել, որ ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Պոմպեոյի հայտարարությանը, թե «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Նրա կարծիքով` եթե Պոմպեոյի տարբեր հայտարարությունները դիտարկվեն մի տրամաբանական շղթայի ներքո, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ ԼՂ հակամարտությունում Ադրբեջանը ագրեսոր կողմն է և ակնհայտորեն կա Թուրքիայի ներգրավումը:
Սարգսյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն գիտակցում է Ռուսաստանի Դաշնության բացառիկ նշանակությունը, և Վաշինգտոնը հստակ ուղերձներ է տալիս ու աջակցում այն քայլերին, որոնք իրականացնում է Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այն է` կողմերի միջև կրակի դադարի պահման պայմանավորվածության ձեռքբերումը: «Վաշինգտոնն ամբողջությամբ վստահում է Մոսկվային այս հարցում, իսկ Վաշինգտոնը աջակցում է Մոսկվային, որպեսզի կողմերի միջև հրադադար հաստատվի»,- ասաց Սարգսյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին Մայք Պոմպեոն նշել էր, որ դա չափազանց վիճելի հարց է: Անդրադառնալով այդ գնահատականին՝ ամերիկագետն ընդգծեց՝ չափազանց կարևոր հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը և, ըստ էության, շեշտել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Սա, կարծում եմ, ամենակարևոր արձանագրումն է, որ պետք անենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իրար հետ կապ չունեն»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ