ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արմեն Սարգսյան. Մեզ համար վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունի

Արմեն Սարգսյան. Մեզ համար վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունի
16.10.2020 | 23:14

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Սարգսյանը նշել է.

«Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում, բարեկամությունն ու վստահությունը մեծ նշանակություն ունեն»: Նա ասել է, որ բարեկամ Հունաստանի համար նույնպես ներկայումս բարդ ժամանակներն են, բարեբախտաբար, «այնտեղ չկան այն ծավալն ու բռնության աստիճանը, որ առկա են Հայաստանի և Արցախի պարագայում»: «Սակայն անկայունության և բռնության աղբյուրը նույնն է»,-ասել է Հայաստանի նախագահը:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում ամրացել է: «Դա արտահայտվել է ոչ միայն մեր հարաբերություններով, փոխընկալմամբ, այլ նաև մեր ընդհանուր ցավով,- նշել է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: -Դուք անցել եք ցեղասպանության միջով, մենք ևս՝ Պոնտոսի հույները, անցել ենք ցեղասպանության միջով: Մենք միշտ հիշում ենք դա և չենք կարող թույլ տալ, որ այն մոռացվի: Զարգացման ընթացքում մեր երկրները ագրեսիայի զոհ են դարձել, դա միանշանակ է: Դուք այսօր դիմագրավում եք շատ ավելի դժվարին իրավիճակների: Դա ակնհայտ է: Իմ այցը Երևան դիտարկում եմ որպես մեր բարեկամության և աջակցության խորհրդանիշ՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին»:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն:


Քննարկվել են նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ