«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Լյուքսեմբուրգի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական քայլերը, Թուրքիայի միջամտությունը

Լյուքսեմբուրգի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական քայլերը, Թուրքիայի միջամտությունը
16.10.2020 | 13:04

Լյուքսեմբուրգի խորհրդարանում երեկ միաձայն ընդունվել է Ադրբեջանի ռազմական քայլերը դատապարտող բանաձև՝ հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը հրապարակել է Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը.


«Պատգամավորների պալատը,
- հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,
- արձանագրելով, որ Ադրբեջանը 2020-ի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,
- գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994-ին կնքված զինադադարից հետո,
- արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները,
- գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,
- փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,
- գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,
Կոչ է անում Կառավարությանը
- հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994-ի զինադադարի դրույթներին,
- դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության,
- աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994-ի մայիսին կնգքված զինադադարի սկզբունքները»:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ