«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Բայդենը քննադատում է Թրամփին Ղարաբաղի հարցում

Բայդենը քննադատում է Թրամփին Ղարաբաղի հարցում
14.10.2020 | 14:44

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։

«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի փլուզումով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքում մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետները և հեռահար հրետանին խլում են հարյուրավոր կյանքեր շփման գծի երկու կողմերում և տեղահանում հազարավոր խաղաղ բնակիչների»՝ հայտարարել է Բայդենը:
«Անհասկանալիորեն, Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ է և կտրված լարվածության աճի այս վերջին շրջանի ողջ ընթացքում: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, նույնիսկ երբ տարածաշրջանն այրվում է կրակների մեջ: Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն, վարչակազմը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա՝ ամենաբարձր մակարդակներում, աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ` մարտերը թուլացնելու և երկու կողմերին բանակցություններին վերադարձնելու համար: Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի այս հակամարտության ռազմական լուծում պարտադրելու նրա ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ գրավված մնալ, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ: Վերջապես, այն պետք է դադարեցնի Անկարային փաղաքշել և ասի թե Թուրքիային, թե Իրանին՝ հեռու մնալ այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմաշունչ հռետորաբանությունն անպատասխանատու են», - շեշտում է ԱՄՆ նախագահի թեկնածուն: «Դիվանագիտական լուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ՝ կանխելու նոր մարդկային կորուստները և հակամարտության ընդլայնումը»՝ գտնում է Ջոզեֆ Բայդենը:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ