ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արայիկ Հարությունյանը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախության ճանաչման համար խաղաղության չպահպանման դեպքում

Արայիկ Հարությունյանը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախության ճանաչման համար խաղաղության չպահպանման դեպքում
11.10.2020 | 14:18

Եթե առաջիկա 1-2 օրում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին՝ ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա` այսպես կերևա նաև այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի նաև այն երկրների ցանկը, որ աջակցում են ահաբեկչությանը. «Այո, այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային ահաբեկչությանը»: Նա նշեց` ակնկալում են միջազգային հանրության առարկայական արձագանքը ձևավորված կոալիցիային` Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ: «Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք այդ իրավունքի շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության հայության անմիջական մասնակցությամբ իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, Արցախի ժողովրդի իր սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն հաստատված ու ճանաչված է», - շեշտեց Արայիկ Հարությունյանը: Նա հայտնեց, որ առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել, առաջնագծում հրաձգություններ են, միջդիրքային պայքար է, Արցախի բնակավայրերը չեն հրթիռակոծվել. «Երեկ մենք բոլորս վկայում ենք, որ հրադադար չի եղել»:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ