«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին ուժեղացնել ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը

Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին ուժեղացնել ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը
10.10.2020 | 20:25

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղի շուրջը իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել "BIDEN HARRIS" քարոզարշավի պաշոնական կայքէջում. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում շտապ լիցքաթափել, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին, միաժամանակ վերանայելով մեր անվտանգության աջակցության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ռազմական կարողությունները չեն վերափոխվում հարձակողական միջոցների համար», - ասված է հայտարարությունում: Բայդենը պնդում է, որ «Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ լուծում գտնելու, և աջակցի վստահության կառուցման միջոցներ ստեղծելուն»։

«Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում վտանգ է ստեղծում ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաճելու համար, այդ իսկ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները անհապաղ պետք է ձգտեն թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին», - ասված է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի հայտարարությունում, որը հրապարակվել է մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնությունը:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ