ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Լեռնային Ղարաբաղում հայտարարված զինադադարը հօդս ցնդեցրեց Ռուսաստանի «անպետքության» միֆը

Լեռնային Ղարաբաղում հայտարարված զինադադարը հօդս ցնդեցրեց Ռուսաստանի «անպետքության» միֆը
10.10.2020 | 10:04

Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: Կարևոր իրադարձությաննն անդրադարձել է ПИКiNFORM կայքը՝ նշելով, որ ԼեռնաՄոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:յին Ղարաբաղում զինված հակամարտությունը հոկտեմբերի 10-ից առնվազն դադարի վրա է, ինչը վկայում է Ռուսաստանի կենտրոնական դերը հայ-ադրբեջանական հրադադարի հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումը կրկին ընդգծեց Ռուսաստանի տարածաշրջանային կարևորությունը:


Սեպտեմբերի 27–ից ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսումից հետո արևմտյան երկրները և միջազգային կազմակերպությունները միայն «անհանգստություն են հայտնել» և բավարարվել են Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական և քաղաքական ոլորտներում բացահայտ օգնող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվազագույն և գերզգույշ քննադատությամբ, ինչը միայն սրում է հակամարտությունը: Անդրկովկասում սկսվող հրդեհը կարողացավ «մարել» միայն Մոսկվան: Պահանջվեցին տասժամյա և շատ լարված բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների միջև Մոսկվայում, որպեսզի հոկտեմբերի 10–ին կեսօրից կրակի դադարեցում հաստատվի: Մոսկվային հաջողվեց Երևանի և Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, գտնել թեկուզ հետագա փոխզիջումների սահմանները, որոնք անհրաժեշտ են ԼՂ-ում խաղաղության հաստատման և արյունահեղության դադարեցման համար:


Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ որքան ամուր կլինի հաստատված հրադադարը և կհաջողվի այն կողմերի համար խաղաղության վերածել: Կարելի է սպասել նաև Թուրքիայի արձագանքին, որը բոլորովին անկանխատեսելի է:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ