Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկայացրեց Արցախի իրադարձությունները

Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկայացրեց Արցախի իրադարձությունները
10.10.2020 | 12:49

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում երեկ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին, սկզբում նեղ, այնուհետ էլ ընդլայնված կազմով հանդիպմանը։ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին վարչապետը ներկայացրեց Արցախի շուրջ իրադարձությունները, Ադրբեջանին մեղադրելով, Թուրքիայի աջակցությամբ, Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ռազմական գործողություններում կիրառվում են նորագույն զինամթերքի բոլոր տեսակները, որոնք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։

«Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանաթուրքական ագրեսիա՝ ընդդեմ հայ ժողովրդի։ Մեր ժողովուրդը կանգնել է լուրջ մարտահրավերի առջև։ Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են մշտական հրետանային ու հրթիռային կրակի տակ։ Թիրախի տակ է գտնվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը։ Կան բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ։ Մեծ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, ոչնչացվել են բնակելի շինություններ։ Հատկապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը», - նշել է Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարներին վարչապետը հայտնեց, որ ռազմական գործողություններին ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններ ու զինյալներ։ Նա Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին անհանգստացնող է համարում, Թուրքիայի ակտիվ գործողությունները սպառնում են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ «Չնայած բոլոր ջանքերին, մեր հակառակորդին չհաջողվեց հասնել էական արդյունքների։ Մեր ժողովուրդը համախմբված է ինչպես երբևէ և լի վճռականությամբ՝ կանգնել մինչև վերջ և պաշտպանել մեր ազատությունը և անկախությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հայկական կողը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների ղեկավարների և ԱԳ նախարարների վերջին օրերի հայտարարություններին համապատասխան, հայտարարեց վարչապետը։
Ընդլայնված հանդիպմանը նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին, ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու կարևորելով մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը։ «Իհարկե, կարևոր է ապահովել բոլոր մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբվի մյուս համանախագահ երկների հետ», - ասաց Միշուստինը։


Ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը Ռուսաստանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը նիստի շրջանակում անցկացվող երկկողմ հանդիպմանն են շեշտել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Եվրասիական միջկառավարական նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները նաև կորոնավիրուսի հետ կապված հարցերին են անդրադարձել։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնված նիստում հայտարարել է՝ ԵԱՏՄ երկրները առաջիններից կլինեն, որոնք կստանան կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:
ԵԱՏՄ երկների վարչապետները քննարկել են նաև ուղևորափոխադրումների հարցը: Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովին ասել է, թե քննարկումները վստահություն են ներշնչում, որ ուղևորափոխադրման հարցերը շատ արագ լուծում կստանան։ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է, որ մինչ տարեվերջ Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար պետք է պատրաստ լինեն մեթոդական հիմքերը։


Այսօր անցկացվող նիստին Ղրղըզստանը ներկայացված էր դեսպանի մակարդակով, քանի որ այդ երկրի վարչապետը հրաժարական է տվել։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ