«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
05.10.2020 | 22:53

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 5-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Մասիս Մայիլյանը գլխավոր քարտուղարին նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում նաև ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։
Մասիս Մայիլյանը կոչ է անում Եվրոպայի խորհրդին կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որևէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ