«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ալիևը հայտարարել է, թե Փաշինյանի հետ իր հանդիպումներն անիմաստ էին և ձևական

Ալիևը հայտարարել է, թե Փաշինյանի հետ իր հանդիպումներն անիմաստ էին և ձևական
04.10.2020 | 13:30

Ադրբեջանի նախագահը «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումները անիմաստ էին և ձևական: Ալիևը պնդել է, թե բանակցությունները դադարել են, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե Արցախը Հայաստան է և վերջ:

«Դրանից հետո ես ասացի` իմաստ չունի շարունակել», - ասել է Ալիևը: Իրականում այդ հայտարարությունից հետո Ալիևն առնվազն երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ, մեկը` Թուրքմենստանի մայրաքաղաքում, մյուսը` Մյունխենում: Այս հակասությունը բացատրելու համար Ալիևը պնդել է` Մինսկի խմբի համանախագահներն են իրեն խնդրել ըմբռնումով մոտենալ, ինքն էլ համաձայնել է: Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը, իր իսկ խոսքով, որևէ զիջման չի գնացել: «Այդ հանդիպումներն անիմաստ էին և ձևական: Փաշինյանն ինձ ասում էր, որ նրանք տարածքները չեն վերադարձնելու և չեն ուզում խոսել այդ մասին», - պատմել է Ադրբեջանի նախագահը։ Հարցազրուցում, ինչպես և վերջին տարիների բազմաթիվ ելույթներում Ալիևը պնդել է, թե Մինսկի խումբը 20 տարի է` որևէ արդյունքի չի հասել, դժգոհել, թե միջնորդները բավարար ճնշում չեն գործադրել հայկական կողմի վրա խնդրի կարգավորման համար: Միջնորդներին ու միջազգային հանրությանն ուղղված քննադատություններից րոպեներ անց Ալիևը պնդել է` Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք իրենց հաջողվել էր «մեծ առաջընթացի հասնել»: «Հայաստանի նախկին առաջնորդների հետ մենք մշակել էինք, այսպես կոչված, քայլ առ քայլ առաջ գնալու մոտեցումը: Ես այս գործընթացին մասնակցում եմ 2003-ից և կարծում եմ` մենք մեծ առաջընթացի էինք հասել, - ասել է Ալիևը :- Մինչև Հայաստանի այս կառավարությունը կգար իշխանության, բանակցային գործընթացի առաջին կետերից մեկն էր` հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:


Դուք պատրաստվում եք արհամարհել գերտերությունների` հրադադարի հորդորը, հարց է տվել «Ալ Ջազիրայի» թղթակիցը` փաստելով, որ օրեր առաջ նման կոչ են հնչեցրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները: «Ոչ, մենք չենք արհամարհում, բայց հրադադարը չի կարող միակողմանի հաստատվել: Ես փորձում եմ այս միտքը փոխանցել այն առաջնորդներին, որոնք զանգահարել են ինձ այս օրերին. Ադրբեջանը չի սկսել, Ադրբեջանը պետք է ինքն իրեն պաշտպանի, և եթե մենք այս կերպ չարձագանքեինք, մեր քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կլինեին», - ասել է Ալիևը, այդպես էլ հստակ չպատասխանելով հարցին` Հայաստանի ինչի՞ն էր պետք հարձակում սկսել Ադրբեջանի դեմ:


Պնդելով, թե Բաքուն չի անտեսում նախագահներ Թրամփի, Պուտինի և Մակրոնի հորդորը` անհապաղ և առանց նախապայմանների հրադադար հաստատելու մասին, Ալիևը տեղում պայման է դրել. «Կրակը կդադարեցվի, երբ Հայաստանը դուրս բերի զորքերը տարածքներից»: Նա անհիմն է որակել վերջին օրերին Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից ու այլ երկրներից ամենաբարձր մակարդակով հնչող պնդումները` Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայի հյուսիսից Ադրբեջան բերված վարձկանների մասին: «Դա սուտ տեղեկութուն է, որը որևէ հիմք չունի: Հայկական կողմը նաև կեղծ տեղեկություն է տարածում թուրքական F-16 կործանիչների մասնակցության մասին: Որտե՞ղ են ապացույցները, թող հրապարակեն: Եվ ես զարմանում եմ` ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահներն այս մասին չեն խոսում», - տարակուսել է Իլհամ Ալիևը:


Մինսկի խմբի համանախագահները, փաստացի, խոսել են՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե Փարիզը ստույգ, հետախուզական տվյալներ ունի Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխված սիրիացի զինյալների մասին: Արևմտյան մի շարք պարբերականներ ևս գրել են: Ալիևը, մինչդեռ, պնդել է` Մակրոնը օդում հայտարարություններ է անում. «Հայաստանն է, որ վարձկաններ է տեղափոխում Մերձավոր Արևելքից», - ասել է նա: Ապացույց ունե՞ք, հարցին էլ պատասխանել է, թե ինտերնետում մի տեսանյութ է տեսել, որտեղ, իր խոսքով, Մերձավոր Արևելքից եկած զինյալները հայ զինվորների հետ Հայաստանի դրոշի տակ քննարկում են անցկացնում: «Այդ տեսանյութում ձայն չկար»,- փաստել է Ալիևը, այդպես էլ չհստակեցնելով` ինչից է ենթադրել, որ զինյալները եկել են Մերձավոր Արևելքից, որ զինվորները հայկական բանակից են և քննարկում են զինվորական առաջադրանքներ:
Տասնամյակներ շարունակ գերտերությունները, միջազգային կառույցները պնդում են, որ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Ալիևը չի թաքցրել, որ կցանկանար, իր խոսքով, ամբողջովին փոխել այդ խմբի կազմը: «Եթե այսօր ձևավորելու լինեինք որևէ միջնորդական խումբ, որը կարող էր նպաստել խաղաղությանը, անշուշտ, դրա կազմը լիովին այլ կլիներ: Ես հիմա չեմ ուզում մանրամասնել, բայց որոշ երկրներ այդտեղ չէին լինի իրենց կողմնակալ դիրքորոշման համար», - ասել է նա` ստիպելով լրագրողին եզրակացնել` ուզում եք ասել` Ադրբեջանը չի՞ ստանում միջազգային այն աջակցությունը, որին արժանի է ձեր համոզմամբ:


Հարցազրույցում Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանում բռնապետական բարքեր են տիրում, որ թավշյա հեղափոխությունից հետո տրված խոստումները իրականություն չեն դարձել, ընդդիմության առաջնորդն էլ ձերբակալվել է` անտեսելով միջազգային կառույցների ու անկախ փորձագետների քննադատությունները, թե իր վարչակազմը ընդդիմության առաջնորդներից գոնե մեկին չի թողել ազատության մեջ, երկիրն էլ համարվում է Եվրոպայի ամենամեծ բանտերից մեկը` անկախ լրագրողների համար:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ