«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Վաշինգտոնը ակտիվացնում է միջնորդական ջանքերը

Վաշինգտոնը ակտիվացնում է միջնորդական ջանքերը
04.10.2020 | 13:28

ԱՄՆ-ը Թուրքիա է գործուղել Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար:

«Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը, - Անադոլուին ասել է Ֆիլիպ Ռիկերը:- Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»: Նա արդեն Անկարայում է, հանդիպել նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, բանակցելու է ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ: Մինչ նրա այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել կողմերին հրադադար հաստատել, դատապարտել երրորդ ուժերի միջամտությունը: «Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը միջազգային բնույթ ստանա, և կարծում ենք, որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան», - ասել էր Պոմպեոն Fox News-ին հարցազրույցում։

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ