«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի ճանաչման որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի ճանաչման որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով
03.10.2020 | 21:38

«Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով», - ասել է Հայաստանի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին հարցազրույցում: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե քննարկո՞ւմ է Երևանի ու Ղարաբաղի դաշինք կնքելու հնարավորությունը, Փաշինյանն ասել է` «քննարկում ենք նաև այդ հարցը»:

«Այդ դաշինքը փաստացի արդեն կա, քանի որ Հայաստանը հանդես է գալիս որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և մենք հիմա պետք է մտածենք զարգացումների մասին: Վերջին իրադարձությունները նոր ռազմաքաղաքական իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում», - ասել է Փաշինյանը: Լրագրողը խնդրել է, որ Փաշինյանը մանրամասներ հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես այս ընթացքում հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և երկու անգամ էլ Վլաիդմիր Պուտինի հետ, բայց կարծում եմ` ավելի շատ զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի և այլ առաջնորդների հետ: Մենք քննարկել ենք վերջին զարգացումները և այդ առումով մեր հնարավոր համագործակցությունը: ՙԲայց Ձեզ համար ամենաշատը Պուտինի արձագանքն է կարևոր, այդպես չէ՞», - հարցին Փաշինյանը պատասխանել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և Ռուսաստանի հետ Հայաստանը խոր համագործակցություն ունի անվտանգության ոլորտում, Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա կա, որոշակի համաձայնագրեր, և այդ առումով մեր օրակարգն առավել բազմազան է»:


«Ալ Ջազիրա»-ի թղթակիցն առավել ուղիղ հարց է տվել` «Կցանկանայիք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի օգտին այնպիսի հայտարարություններ աներ, որպիսիք անում է Թուրքիայի նախագահը` հօգուտ Ադրբեջանի»: «Մեր դիրքորոշումը հետևյալն է` նախևառաջ, Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր պետք է բոլոր միջոցները ձեռնարկի տարածաշրջանի խաղաղության և կայունության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանը Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրեր ունի, և դա մեր օրակարգի հարցերից մեկն է», - ասել է Փաշինյանը: Նա չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը, միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պետք է դիտարկվի հակամարտության կարգավորման առավել լայն համատեքստում` Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը պաշտոնավարման ընթացքում կարո՞ղ էր ինչ-որ բան այլ կերպ անել` լարվածության այս սրացումը թույլ չտալու համար, Փաշինյանն ասել է . «Պատմությանը նայելով` կարող եք հարցնել, թե ի՞նչ կարող էր անել ԱՄՆ-ն` կանխելու սեպտեմբերի 11-ը: Եվ եթե այս համեմատությունը ձեզ չափազանցություն է թվում, կասեմ` երկու ամիս առաջ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը սպառնաց հարվածել հայկական ատոմակայանին»:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ