Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պատրանքներ չպիտի լինեն

Պատրանքներ չպիտի լինեն
09.09.2013 | 18:33

«Ես ուզում եմ, որ պատրանքներ չլինեն, իրավիճակը բավականին հստակ է` Եվրամիության հետ ասոցացման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ստորագրման դեպքում մեր ուկրաինացի գործընկերների առաջ Մաքսային միության մուտքը կփակվի»,-ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա նկատել է, որ այդ մասին բացահայտ խոսում են և Եվրամիության ղեկավարները, թեպետ երբեմն քողարկում են ճարտասանությամբ, մինչդեռ բոլորը, այդ թվում Ուկրաինայում ապրողները, դա պիտի հասկանան, որովհետև երկիրը կատարում է առանցքային քաղաքական ընտրություն:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ