Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Օբաման կարող է միտքը փոխել

Օբաման կարող է միտքը փոխել
07.09.2013 | 11:19

Ամերիկյան «Daily Caller» թերթին ԱՄՆ նապխագահ Բարաք Օբաման ասել է, թե չի ձգտում ռազմական միջամտության Սիրիայում և նույնիսկ կարող է չեղյալ հայտարարել քվեարկությունը Կոնգրեսում: Օբաման այս անգամ շատ մեղմ է խոսել Սիրիայի մասին: «Կոնգրեսի որոշ անդամներ առաջարկել են սիրական ռեժիմին 45 օր ժամանակ տալ քիմիական զենքի արգելքի, պահեստային թունավոր միջոցների ոչնչացման մասին Կոնվենցիայի ստորագրման համար: Սիրիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի համաշխարհային հանրությունը համոզվի այդ երկրի պատասխանատվության մեջ և հրաժարվի ռազմական գործողություններից»,- ասել է Օբաման:

Թե ինչն է պատճառ դարձել ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշման մեղմացման, դժվար է ասել: Հնարավոր է, որ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի ընթացքում նրա հանդիպումները տարբեր երկրների ներկայացուցիչների հանգեցրել են նման փոփոխության: Հայտնի է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին անդրադարձել էր Հռոմի Պապը, ով իր Թվիթերում գրել էր, թե ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նոր պատերազմներ: Դիմելով կողմերին, Պապը կարծիք էր հայտնել, թե խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Նշենք, որ G20-ի 11 երկրներ արդեն հայտնել են Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններին իրենց աջակցության մասին, որի մասին նշվում է երեկ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: Այն ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իսպանիան, մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ