Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Առանց եվրոպական հեռանկարի

Առանց եվրոպական հեռանկարի
04.09.2013 | 16:36

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը ասել է. «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և Մաքսային միությանը, և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն»: Հայաստանի հետ հետագա հարաբերություններին վերաբերող հարցին Էլմար Բրոկը պատասխանել է. «Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Եվրամիությունը ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց առանց եվրոպական հեռանկարի»: Նա չի կարծում, որ Հայաստանի համար ծանր պահին Եվրոպան մենակ թողեց Հայաստանին Ռուսաստանի դեմ. «Այդ պնդումները ընդամենը քարոզչական տարր են` նախատեսված ներքին լսարանի համար: Մենք պատրաստ էինք բանակցելու համաձայնագրի շուրջ և առաջընթաց արձանագրելու այս ուղղությամբ Վիլնյուսում, դա շատ հստակ էր: Կարծում եմ` պատճառը դա չէ: Պատճառը շանտաժն ու ճնշումներն էին, որ գործադրվեցին Ռուսաստանի կողմից»:


Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ