Կիրակի օրը Լոնդոնի սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում երրորդ ամենամյա հայկական փառատոնն է կայացել` Մեծ Բրիտանիայի հայոց առաջնորդարանի և դեսպանատան աջակցությամբ: Մասնակիցները լսել են հայկական երաժշտություն, համտեսել հայկական ճաշատեսակներ: Տարբեր տաղավարներ ներկայացրել են բրիտանահայ հայկական կազմակերպությունները, որոնք տեղեկատվություն են տրամադրել իրենց գործունեության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ: