ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նորից ինքնաթիռ կբարձրանա՞ Էվո Մորալեսը

Նորից ինքնաթիռ կբարձրանա՞ Էվո Մորալեսը
16.07.2013 | 11:04

Երկու շաբաթ առաջ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի տունդարձի թռիչքի խափանումը լուրջ քաղաքական իրադարձություն էր` իր բացասական հետևանքներով: Գուցե պատմության հեգնանքն է, որ անկախ պետության նախագահի ինքնաթիռի անձեռնմխելիությունը խախտվեց և նա հարկադրված եղավ մի քանի ժամ անցկացնել հենց Վիեննայում, որտեղ ստորագրվել է արդի միջազգային իրավունքի կարևորագույն համաձայնագրերից մեկը` «Վիեննայի կոնվենցիան», որը սահմանում է դիվանագիտական անձեռնմխելիության նորմերը: Կատարվածը վտանգավոր նախադեպ էր, հարված միջազգային օրենքներին, որոնք թույլ չեն տալիս, որ աշխարհը վերածվի համընդհանուր ամենաթողության ջունգլիների: Քաղաքական տգեղ ներկայացման մեջ Վիեննան միայնակ չէր: Փարիզը, Մադրիդը, Լիսաբոնը, Հռոմը, որ փակեցին օդային տարածքը Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի առաջ, հավասարապես պատասխանատու են միջազգային օրենքները և քաղաքական տարրական պատշաճությունը խախտելու համար: Նրանք հույս ունեին ինքնաթիռում հայտնաբերել Էդուարդ Սնոուդենին և արդարացնել իրենց քայլերը: Անկասկած նրանք կատարում էին Վաշինգտոնի կամքը, այլապես ինչու՞ Սպիտակ տնից ոչ մի դատապարտող ձայն չհնչեց այն իրադարձության մասին, որ միանգամայն հիմնավորված կարելի է անվանել հարձակում նախագահ Էվո Մորալեսի վրա: Փորձագետները գտնում են, որ միջադեպը պետք է քննարկվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` իբրև նախադեպ, որ չպետք է կրկնվի:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ