ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանի նախագահի թիկնազորի պետը

Ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանի նախագահի թիկնազորի պետը
10.07.2013 | 22:39

Պակիստանի Կարաչի նավահանգստում զոհվել է երկրի նախագահի թիկնազորի պետ Բիլալ Շեյխը։ Ավելի քան 10 մարդ է վիրավորվել տեղի ունեցած պայթյունից, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթյունն այնքան հզոր էր, որ վնասել է Շեյխի զրահապատ ավտոմեքենան։ Մեկ տարի առաջ Շեյխին հաջողվել էր փրկվել սեփական տան մոտ իր նկատմամբ մահափորձից։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ