ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Էլմար Մամեդյարովը պայծառատե՞ս, թե՞ լավատես է

Էլմար Մամեդյարովը պայծառատե՞ս, թե՞ լավատես է
08.07.2013 | 21:13

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կաժարայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իր ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար: Հանդիպման ձևաչափը, վայրն ու ժամկետը դեռ ճշտված չեն, բայց, ըստ Մամեդյարովի, հանդիպումն ամենամոտ ժամանակներս կկայանա: Արտաքին գործերի նախարարների և ՄԽ համանախագահների վերջին հանդիպումը 2013-ի մայիսին Կրակովում էր:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ