Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Կայսերական տունը հարգանքի իրավունք ունի

Կայսերական տունը հարգանքի իրավունք ունի
05.07.2013 | 16:23

Ռուսական կայսերական տան ղեկավարը` Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան հուլիսի 11-ին կժամանի Պետերբուրգ: Ռոմանովները պատրաստ են հայրենիք վերադառնալ, բայց մինչ այդ պետք է վճռվի նրանց կարգավիճակի հարցը: Ռուսական կայսերական տան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Զակատովը բացատրում է, որ խոսքը իրական ու բարոյական ճանաչման մասին է` «Կայսերական տունը հարգանքի իրավունք ունի»: Իշխանությունները որևէ առաջարկ չեն արել Ռոմանովներին: Նիկոլայ Երկրորդի ընտանիքի անդամները իրենց նախահեղափոխական ունեցվածքի վերադարձ չեն պահանջում: «Մեծ իշխանուհին դեմ է ռեստիտուտիցիային, նա գտնում է, որ հեղափոխությունից հետո, առավելևս այդքան տարի անց, չի կարելի հարվածի տակ դնել սոցիալական խաղաղությունը մեր երկրում»,-ասել է Ալեքսանդր Զակատովը:

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ