ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՌԴ-ն «դեղին քարտ» է ցույց տալիս

ՌԴ-ն «դեղին քարտ» է ցույց տալիս
01.07.2013 | 17:48

Հայկական ԶԼՄ-ներում հրապարակվել էր տեղեկություն, որ Լեհաստան կատարած այցի ընթացքում երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին Սերժ Սարգսյանին ասել էր՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի և չի կարող միաժամանակ կնքել ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ ու լինել Եվրասիական միության կամ Մաքսային միության կազմում:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` արդյոք հնարավոր չէ՞, որ նոյեմբերին Վիլնյուսում կասեցվի ՀՀ-ի կողմից Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կախված է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ տեղի ունենալիք հնարավոր զարգացումներից: Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանը սկսել է ճնշումներ բանեցնել և իր կրեմլամերձ փորձագետների միջոցով ասում է բաներ, որոնք Հայաստանին ուղղված «դեղին քարտ» են հիշեցնում:
Իսկ կանխատեսելի չէ՞ր, որ Ռուսաստանը պատրաստ է ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ:
«Կանխատեսելին կանխատեսելի էր: Առհասարակ, հայտնի է ՌԴ-ի վերաբերմունքը հետխորհրդային երկրների անկախության և ինքնիշխանության նկատմամբ, և դա նորություն չէ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ