Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Իսկ ի՞նչ է մտածում տիկին Ալիևան

Իսկ ի՞նչ է մտածում տիկին Ալիևան
01.07.2013 | 15:46

Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որ ձևավորվել է 2013-ի մայիսին` ընդգրկելով «Ազգային ճակատ», «Դասական ազգային ճակատ», «Մուսավաթ» կուսակցությունները, EL (Ժողովուրդ) շարժումը և այլ քաղաքական ուժերի, հուլիսի 2-ին գումարելու է նիստ` օրակարգում ունենալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրման հարցը: Հիմնական թեկնածուն կինոդրամատուրգ, ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն է: «Չնայած որոշ տարաձայնություններին՝ Իբրահիմբեկովի թեկնածությունն ընդունելի է Ազգային խորհրդի բոլոր անդամների համար: Այդուհանդերձ, չի բացառվում, որ անակնկալներ լինեն»,-գրում է Contact.az կայքը: Ռուստամ Իբրահիմբեկովն առայժմ թեկնածու առաջադրվելու համաձայնություն չի տվել: ԲիԲիՍի-ն հարցազրույցում նա ասել է. «Իրավիճակը շատ ավելի բարդ է: 1993 թ-ից Ադրբեջանում բոլոր ընտրությունները կեղծվել են, արդյունքները նենգափոխվում են: Այդ պատճառով էլ առաջատար կուսակցությունները, իրավապաշտպան կազմակերպությունները, հասարակական գործիչները միավորվել են Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմում, ինձ էլ ընտրել են նախագահ: Ես նորեկ եմ քաղաքականությունում: Եվ Ձեր (ԲիԲիՍի-ի թղթակցի) նկատառումը, որ ես քաղաքական փորձ չունեմ և հատկապես այն, որ չունեմ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն, ինձ ետ են պահում առաջարկն ընդունելուց: Եթե հաջողվի գտնել մեկ այլ թեկնածուի, որին կառույցը կաջակցի նույնքան խանդավառ, որքան ինձ է աջակցում, ես կպնդեմ, որ նա լինի միասնական թեկնածուն»:

Հունիսի 7-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը համագումարում հոկտեմբերյան ընտրություններում թեկնածու առաջադրեց 2003-ից անփոփոխ նախագահ Իլհամ Ալիևին: Թեկնածուների առաջադրումը կսկսվի քվեարկությունից 60 օր առաջ:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ