Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մուբարաքի անե՞ծքն է

Մուբարաքի անե՞ծքն է
01.07.2013 | 15:43

Կահիրեն ամբողջ գիշեր չի քնել` ցուցարարները Եգիպտոսի մայրաքաղաքում պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Բողոքի ակցիան համարվում է խաղաղ, բայց լոկալ բախումներում առնվազն տաս մարդ զոհվել է, 600-ը վիրավոր են: Մուրսիին քննադատում են «Մուսուլման եղբայրներին» չափազանց շատ իշխանություն տալու և Եգիպտոսում աշխարհիկ պետության ավանդույթներից հրաժարվելու մեջ, հիմնական պատճառը, սակայն սոցիալական վիճակն է: Նախագահը արդեն հայրենիքից տարհանել է ընտանիքը, ընդունել է սխալները, բայց հրաժարական տալ չի պատրաստվում: Ցուցարարները երկու օր ժամանակ են տվել Մուհամեդ Մուրսիին, որ այս օրերին նշում է իր պաշտոնավարման ընդամենը մեկ տարին:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ