Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Սնոուդենին Մինսկում մի փնտրեք

Սնոուդենին Մինսկում մի փնտրեք
25.06.2013 | 17:05

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ում ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել գաղտնի տեղեկությունների հրապարակման համար, քաղաքական ապաստանի խնդրանքով չի դիմել Բելառուսի արտաքին գործերի նախարարություն` հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Սավինիխը: Սնոուդենի անվան հետ է կապվում ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակարևոր գաղտնիքների հրապարակումը` ինտերնետ ընկերությունների և սոցիալական ցանցերի օգտատերերին էլեկտրոնային վերահսկողության տակ պահելու մասին: Արդեն մի քանի տարի հատուկ ծառայությունները ուղիղ միանում են Microsoft, Yahoo, Google, Facebook, Skype, YouTube սերվերներին: Հոնկոնգից հեռանալուց հետո Սնոուդենը տրանզիտով հայտնվել է Մոսկվայում, որտեղից պատրաստվում է մեկնել կամ Կուբա, կամ Էկվադոր: Էդուարդ Սնոուդենը դեռ իր կուտակած ոչ բոլոր տեղեկություններն է հրապարակել:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ