Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կոնգրեսմենը մեղադրում է Օբամային, իսկ Սնոուդենը գուցե արդեն Էկվադորում է

Կոնգրեսմենը մեղադրում է Օբամային, իսկ Սնոուդենը գուցե արդեն Էկվադորում է
25.06.2013 | 14:10

ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կերպարը բավականին հետաքրքիր է մեր օրերի մեջ, թեև կարծես նրա անվան շուրջ կատարվածի նկատմամբ անտարբեր է մեր հասարակությունը: Համենայն դեպս, սոցիալական ցանցերում Սնոուդենի թեման չի քննարկվում այն ակտիվությամբ, ինչ աշխուժությամբ քննարկվում է Քիմ Քարդաշյանի վարքագիծը հղի կամ ոչ հղի ժամանակ:

Ո՞վ է Սնոուդենը: Նա հատուկ աշխատանքի է տեղավորվել Booz Allen Hamilton-ում`որպես ԿՀՎ կապալառու և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունում, քաղաքացիների վերահսկողության վերաբերյալ ապացույցներ հավաքելու համար: Նա տարածել է ամերիկյան հատուկ ծառայությունների ինֆորմացիան: Այս մասին գրել է Հոնկոնգի South China Morning Post թերթը` հղում անելով հենց Սնոուդենին: Booz Allen Hamilton-ում Սնոուդենը զբաղեցրել է համակարգային ադմինիստրատորի պաշտոնը և գաղտնի փաստաթղթերի նկատմամբ մուտքի իրավունք է ունեցել: Նա տեսել է ամբողջ աշխարհի համակարգիչների ցանկը, որոնց նկատմամբ մուտք ուներ ազգային անվտանգության ծառայությունը: Սնոուդենը սակայն, ԶԼՄ-ներին փոխանցել է ոչ բոլոր փաստաթղթերը. «Ես պետք է տեսնեմ բոլորը մինչ լրագրողներին փոխանցելը»,- ասել է նա: Հունիսի սկզբին նա տարածել է դատարանի գաղտնի ծանուցագիրը, որով հատուկ ծառայությունները մուտքի հնարավորություն էին ստանում Verizon խոշոր բջջային օպերատորի բոլոր զանգերի նկատմամբ, ինչպես նաև հույժ գաղտնի տվյալներ Ազգային անվտանգության ծառայության PRISM ծրագրի վերաբերյալ, որը թույլ է տալիս խոշորագույն կայքերում վերահսկել էլեկտրոնային կապը:
Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, թե արտահոսքը լուրջ վնաս է հասցրել երկրի ազգային անվտանգությանը, և մտադիր են պահանջել մեղադրյալի հանձնումը ցանկացած երկրից, ուր նա կգտնվի: Արդեն մի քանի օր է` Սնոուդենը երկրից երկիր է տեղափոխվում` փախչելով ամերիկյան հատուկ ծառայություններից: Կիրակի նա Հոնկոնգից ժամանել էր Մոսկվա: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախազգուշացրել էր Ռուսաստանի իշխանություններին Սնոուդենին Ռուսաստանի տարածք ժամանելու հետևանքների մասին, ասվել էր, թե դա կազդի երկու երկրների հետագա հարաբերությունների վրա: Ամերիկյան իշխանությունները հույս էին հայտնել, թե Ռուսաստանը կհանձնի Սնոուդենին: ԱՄՆ կոնգրեսմեն, հանրապետական Պիտեր Քինգը երեկ մեղադրել է նախագահ Օբամային` Սնոուդենի նկատմամբ հետևողական չլինելու համար. «Որտե՞ղ է նախագահը: Ինչո՞ւ նա չի կարող ավելի համոզիչ լինել այլ երկրների առաջնորդների հետ հարաբերություններում: Օբաման պետք է Չինաստանին և Ռուսաստանին հասկացներ, թե որքան լուրջ է դա մեզ համար»,- ասել է նա CNN-ի եթերում: Երեկ Բարաք Օբաման լրագրողներին հավաստիացրել է, թե ամերիկյան իշխանությունները օգտագործում են բոլոր օրինական միջոցները մեղադրյալին ձերբակալելու համար, սակայն ԱՄՆ նախագահը խուսափել է հարցի պատասխանից, թե քննարկել է նա Սնոուդենի հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դեռևս երեկ ռուս իրավապահները հայտարարել էին, թե Սնոուդենը Ռուսաստանի տարածքում երբևէ հանցանք չի գործել և ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակցին Ռուսաստանի տարածքում պահելու պատճառ չունեն: Երեկ խոսվում էր նաև այն մասին, թե Սնոուդենը Մոսկվա-Հավանա չվերթով թռչելու է Կուբա: Սակայն «Աերոֆլոտ ընկերության SU150 «Մոսկվա-Հավանա» չվերթի ինքնաթիռում, որը Հավանա է ժամանել այսօր Մոսկվայի ժամանակով 02:45-ին, Սնոուդենը չի եղել: ԶԼՄ-ների 30 ներկայացուցիչներ նույնպես տոմս են գնել և թռել այդ չվերթով, Սնոուդենի տեղը` 17A աթոռը դատարկ է եղել: Որոշ կայքեր ենթադրում են, թե Սնոուդենը Կուբայի փոխարեն թռել է Վենեսուելա, որտեղից էլ կտեղափոխվի Էկվադոր: Ի դեպ` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը նշել էր. «Էդվարդ Սնոուդենը և Սառա Հարիսոն (WikiLeaks-ի ներկայացուցիչը, ով ուղեկցում է Սնոուդենին) ողջ և առողջ են, գտնվում են ապահով տեղում: Նրանք անընդհատ կապի մեջ են իրենց փաստաբանների հետ»: Ասանժն ասել է, թե նրանք ուղևորվել են Էկվադոր հնարավորինս անվտանգ ճանապարհով:
Հայտնի է, որ Սնոուդենը Էկվադորի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել: WikiLeaks-ի ներկայացուցիչները երեկ հաղորդել են, թե Էկվադորը արդեն Սնոուդենին տրամադրել է փախստականի կարգավիճակի մասին փաստաթղթերը: Էկվադորի արտգործնախարարը լրագրողներին հայտարարել էր, թե. «Խոսքը աշխարհում կարծիքի արտահայտման ազատության և քաղաքացիների անվտանգության պաշտպանության մասին է»: Ամենայն հավանականությամբ, Էկվադորը քաղաքական ապաստան կտրամադրի Սնոուդենին: Ավելի վաղ այս երկիրը քաղաքական ապաստան էր տրամադրել Ջուլիան Ասանժին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ