ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Քաթարի էմիրն իշխանությունը կհանձնի որդուն

Քաթարի էմիրն իշխանությունը կհանձնի որդուն
24.06.2013 | 13:34

Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին մտադիր է երկրի գահը և իշխանությունն ամբողջությամբ փոխանցել որդուն՝ արքայազն Թամիմ բեն Համադ Ալ Թանիին։ Այդ մասին այսօր հաղորդել է ,Ալ Ջազիրաե հեռուստաալիքը։ Բացառված չէ, որ իշխանության փոխանցման մասին կհայտարարվի արդեն այսօր՝ էմիրի՝ արքայական ընտանիքի և առաջատար քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ։
Էմիրի հետ իր պաշտոնը կլքի նաև երկրի ներկա վարչապետ, շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Թանին, ով միաժամանակ արտգործնախարարի պաշտոնակատարն է։ Նավթագազային ռեսուրսներով հարուստ այս երկրի իշխանության փոփոխության մասին լուրերը վաղուց էին շրջանառվում։
Ներկա էմիրը 61 տարեկան է, նրա որդի շեյխ Թամիմը՝ ընդամենը 33։ Նման խաղաղ իշխանափոխությունը բնորոշ է Պարսից ծոցի միապետություններին և ընդհանրապես արաբական երկրներին։

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ