ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել

Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել
22.06.2013 | 13:27

ՙՍիրիական գրոհային խմբերի մեջ միանշանակ միայն ՙլավ տղաներ՚ չեն, և նրանց զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել՚,- նման նախազգուշացմամբ է երեկ հանդես եկել ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով մարդու իրավունքների հնարավոր խախտման հետաքննության խմբի ղեկավար Պաուլու Պինեյրուն։ Վերջինիս խոսքով՝ ապստամբներին զինելու ԱՄՆ որոշումը չի նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը՝ կավելացնի բռնություններն ու ռազմական հանցագործությունները։ Պինեյրուն նաև նշել է, որ Սիրիայում մարդկության նկատմամբ հանցագործությունները գրեթե ամենօրյա երևույթ են, և դրա պատճառը հակամարտությանը վերջ դնելու՝ միջազգային հանրության անկարողությունն է։

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ