Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ասադն ի վերջո կարող է հաղթել

Ասադն ի վերջո կարող է հաղթել
11.06.2013 | 14:44

Իսրայելի միջազգային գործերի, ռազմավարության և հետախուզության նախարար Յուվալ Շտայնիցը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է հաղթել եռամյա հակամարտությունում. «Միշտ կարծել եմ, որ ի վերջո Բաշար ալ Ասադը՝ Իրանի և Հեզբոլլահի շատ ուժեղ սատարումով, կարող է հաղթանակած դուրս գալ»: Նախարարի գնահատականն արագ հերքել են Իսրայելի կառավարության այլ ներկայացուցիչներ` վկայելով, որ Սիրիայի հարցում միասնական ընկալում չկա Թել Ավիվում:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ