Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ուկրաինան հնարավոր է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը

Ուկրաինան հնարավոր է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը
11.06.2013 | 13:19

«Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցված հայերի ցեղասպանության մասին նախագիծը չի ընդունվի: Եթե նույնիսկ ընդունվի, չեմ հավատում, որ նախագահը կամք կունենա այն ստորագրելու», - ըստ Apa.az-ի ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդդիմադիր «Բատկիվշինա» («Հայրենիք») ֆրակցիայի անդամ, Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլը: Նա նշել է, որ նման բանաձևի նախագծի նախապատրաստումը չմտածված և չհիմնավորված քայլ է համարում. «Ուկրաինայում թուրքալեզու ժողովուրդները մի քանի անգամ ավելի շատ են, քան հայերը: Նախագծի հեղինակները պետք է հասկանան, թե ինչ սպառնալից հետևանքների կարող է հանգեցնել դրա ընդունումը: Կարող են վատանալ հարաբերությունները Ուկրաինայի և Ադրբեջանի, Ուկրաինայի և Թուրիքիայի և այլ թուրքալեզու երկրների միջև: Նախքան այդպիսի որոշման ընդունումը կառավարությունը պետք է լավ մտածի»:
«Հայերի ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևի նախագիծը պատրաստել և Գերագույն Ռադա են ներկայացրել Ռադայի անդամներ Արսեն Ավակովը և Վիլեն Շատվորյանը` ս.թ. հունիսի 6-ին: Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ուկրաինացի եմ և ես հայ եմ: Ուկրաինայում ապրում է 500 հազար հայ: Ոմանց ընտանիքները Ուկրաինայում ապրում են հարյուրավոր տարիներ, ոմանք` վերջերս են եկել: Լվովի և Ղրիմի հայկական եկեղեցիները ավելի քան 650 տարեկան են: Մենք դարերով միասին ենք: Բոլոր ուկրաինացի հայերի համար շատ կարևոր է իրենց պետության դիրքորոշումը հայ ժողովրդի 1915-1922 թթ. ողբերգության վերաբերյալ: Այդ ողբերգությունը չի շրջանցել է ոչ մի հայ ընտանիքի»:
«Հայերի ցեսպանության ճանաչման մասին» բանաձևի նախագծով հեղինակները պահանջում են ճանաչել 1915-1922 թթ. հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում, հայ ժողովրդի ցեղասպանություն և ցեղասպանության զոհերի հիշատակի օր ընդունել ապրիլի 24-ը: Բանաձևում թվարկված են այն երկրները, որոնք մինչ այժմ ճանաչել են հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ասվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովը դեռևս 1987-ին է ճանաչել հայերի 1915թ. ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, և նույն թվականին Եվրախորհուրդը որոշում է ընդունել 1915-1922 թթ. իրադարձությունները որպես հայ ժողովրդի ցեղասպանություն գնահատելու մասին: «Աշխարհի շատ երկրներ ճանաչել են ցեղասպանությունը: Ուկրաինացի ժողովուրդը, որ ապրել է 1932-1933 թթ. Գոլոդոմորի ողբերգությունները, չի կարող անտարբեր մնալ այս հարցի նկատմամբ»,-ասված է բանաձևում:
Հավելենք, որ ուկրաինացի շատ մտավորականներ կողմ են արտահայտվել Ուկրաինայի կողմից հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը: Մի առիթով ուկրաինացի հայտնի գրող Վասիլի Շկլյարը ասել է, թե տարօրինակ է, որ Գոլոդոմոր ապրած ազգը մինչև հիմա չի ճանաչել հայերի ցեղասպանության փաստը. «Առավել մեծ չարիք է, երբ գիտես ճշմարտությունը, սակայն չես ուզում ընդունել: Դա խոսում է պետության թուլության մասին: Հավանաբար մենք ուկրաինացիներին քիչ ենք պատմել հայերի ցեղասպանության մասին, քան պետք էր: Անհրաժեշտ եմ համարում դիմել մեր երկրի իշխանությանը` ճանաչել հայերի ցեղասպանությունը, որը մեզ համար որոշակի թեթևություն կլինի»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ