Լոնդոնում ծայրահեղականների կողմից զինվորականի սպանությունից հետո ուժեղացվել է մզկիթների վերահսկողությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ Լոնդոնի փողոցներում այժմ պարեկություն են իրականացնում լրացուցիչ 1200 ոստիկաններ։
Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ ձերբակալվել է 2 մարդ, ովքեր կասկածվում են երկու մզկիթների շոշափելի վնաս հասցնելու համար։ Ոստիկանությունում կասկածում են, որ մզկիթների վրա հարձակումը սպանված զինվորականի վրեժն է։