Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում
16.04.2013 | 13:02

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը նրա օգնական Թոմաս Դանիլոնը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ ուղերձը կառուցողական է և երկխոսության խորացման ու համագործակցության մի շարք առաջարկներ է պարունակում: Ուշակովի գնահատմամբ` ուղերձում կան և նախկինում հնչած, և նոր տարրեր, որոնք Կրեմլը մտադիր է ուշադիր ուսումնասիրել, ապա պատասխանել: ՌԴ նախագահի օգնականը մանրամասնել է, որ արծարծվում են ռազմաքաղաքական խնդիրներ, այդ թվում հակահրթիռային պաշտպանությանն ու միջուկային զինանոցներին առնչվող, և առևտրատնտեսական համագործակցության հարցեր:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թոմաս Դանիլոնի հետ հանդիպումից հետո հաղորդել է, որ Բարաք Օբամայի վարչակարգը մտադիր է քայլեր կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունները խաթարող հանգամանքները վերացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ