Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել
16.04.2013 | 12:59

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյի համալսարանում ունեցած ելույթում կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել` ապացուցելու, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Քերին գտնում է, որ ԱՄՆ-ը և Արևելյան Ասիայի իր դաշնակիցները միասնական են Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ