Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Չիլիում բախվել են ոստիկաններն ու ուսանողները

Չիլիում բախվել են ոստիկաններն ու ուսանողները
12.04.2013 | 11:50

Չիլիում կրկին փողոց են դուրս եկել ուսանողները, ովքեր պահանջում են անվճար կրթություն։ Երկրի խոշորագույն քաղաքներում անցկացված հանրահավաքներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Մայրաքաղաք Սանտիագոյում ուսանողների ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Կան ձերբակալվածներ։
Չիլիի ուսանողներն ավելի քան 2 տարի պայքարում են, որպեսզի երկրում հաստատվի անվճար և որակյան կրթական համակարգ։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ