Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մուրճի և սալի արանքում

Մուրճի և սալի արանքում
30.03.2013 | 22:47

Վերջերս Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը զգուշացրել է Հայաստանին, որանհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ԵՄ առաջարկած ազատ գոտու առևտրի մասին պայմանագրի հետ: Նա Արևելյան գործընկերության անդամ պետություններին առաջարկել է ընտրություն կատարել այդ երկուսի միջև:

Հայաստանում այս թեմայով չկա դիսկուրս: Առանձին քաղաքագետներ միայն բավարարելով լրագրողների հետաքրքրասիրությունն, իրենց տեսակետն են արտահայտում այդ հարցի վերաբերյալ: Մինչդեռ՝ Հայաստանը կրկին հայտնվել է մուրճի և սալի արանքում: Տնտեսական ի՞նչ դիվիդենտներ կարող է շահել Հայաստանը, եթե միանա ԵՄ առաջարկած ազատ առևտրի գոտուն: ԵՄ-ն առաջարկում է օրենսդրության բարեփոխումներ, մենաշնորհների վերացում, մրցակցային հավասար պայմանների ստեղծում և այլն: Մաքսային միությունը, ըստ տարածված տեղեկատվության, ոչ մի նման բան չի առաջարկում:

Հայաստանում կան դրամաշանորհներ ստացող տասնյակ կազմակերպություններ, որոնք, գործի բերումով պետք է զբաղվեն, ներկայացնեն մասնագիտական և փորձագիտական մակարդակով հիմնավորումներ, թե ինչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը այս կամ այն միությանն անդամակցելիս, որտե?ղ է մեր ապագան, եթե Հայաստանը ստիպված է մանևրել, ապա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այդ դեպքում: Թեև իշխանությունն է պատասխանատու, և նա է ստիպված վաղն այս կամ այն պայմանագիրը ստորագրելու, սակայն հանրային հատվածը, հասարակական կազմակերպությունները, քաղաքագիտական-փորձագիտական շրջանակները պետք է ծավալեն բանավեճ, առաջարկեն լուծումներ և հնարավորություն ընձեռեն իշխանությանը գոնե արտաքին քաղաքական ոլորտում ճկունություն հանդես բերելու: Զարգացած երկրներում իշխանություններն օգտագործում են նախկին դիվանագետների, դեսպանների փորձն ու գիտելիքները երկրի համար կարևորագույն հարցեր լուծելիս: Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր ժամանակին դիվանագիտական գործունեության բերումով կուտակել են փորձ, գիտելիքներ, ունեն կապեր: Սակայն տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեց այդ մարդկանց փորձն օգտագործելու, նրանց ականջալուր լինելու մշակույթ, որը կծառայեր ի շահ մեր պետության: Մենք տեսել ենք, թե ինչպես ԱԳ նախարարը աշխատանքից ազատեց այն դիվանագետներին, որոնք փորձեցին իրենց հայտարարությամբ հավասարակշռություն ստեղծել իշխանության և ընդդիմության միջև, կանխել հնարավոր առճակատումը:

Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լինի լսել պրոֆեսիոնալներին, օգտագործել այն սակավ մարդկային և պրոֆեսիոնալ ռեսուրսը, որը դեռ մնացել է երկրում: Սակայն կդիմի՞ դրան ներկա իշխանությունը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ