«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դամասկոսում սպանվել է սուննի իմամ

Դամասկոսում սպանվել է սուննի իմամ
22.03.2013 | 13:16

Դամասկոսի կենտրոնում գտնվող մզկիթում ռումբի պայթյունից մահացել է սուննի իմամ Մոհամեդ Բուտին, ով նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներից էր։ Սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի զոհ է դարձել 42 մարդ, ավելի քան 84-ը վիրավորվել են։
Մոհամեդ Բուտին հաճախ էր ելույթ ունենում սիրիական հեռուստատեսությամբ, թեև ինքը սուննի էր։ Մինչդեռ հայտնի է, որ սուննի մահմեդականները դեմ են ալավինների կառավարմանը և գործող իշխանությանը։
Սիրիական ընդդիմադիր ազատ բանակը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում ահաբեկչության համար։ Իմամի մահից հետո երկրի պետական հեռուստատեսությունը փոխել է եթերային իմ ամբողջ ծրագիրը։

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ