«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օլանդը` Սիրիայի գծով մեծ մասնագետ

Օլանդը` Սիրիայի գծով մեծ մասնագետ
10.03.2013 | 16:39

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում փակուղային է դարձել Մոսկվայի պատճառով` ռուսները չեն ցանկանում Բաշար Ասադին հրաժարական պարտադրել և արգելակում են քաղաքական բարեփոխումները երկրում: «Ռուսների համար դեռ ակնհայտ չէ քաղաքական ասպարեզից Բաշար Ասադի հեռանալու անհրաժեշտությունը»,-ասել է Ֆրանսուա Օլանդը և հավելել, որ ինքը գործադրում է բոլոր ջանքերը` համոզելու սիրիացի ընդդիմադիրներին բանակցություններ սկսել ում հետ ցանկանում են, միայն ոչ գործող նախագահի: Ֆրանսուա Օլանդը շնորհավորական հեռագիր է ուղարկել Սիրիայի հակակառավարական կոալիցիայի նախագահ Մոազ ալ Խատիբին, երբ Արաբական պետությունների լիգան, որի հիմնադիր անդամներից է Ասադը, նրա կազմակերպությունը ճանաչել է Սիրիայի ժողովրդին ներկայացնող միակ լեգիտիմ կառույց:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ