«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիլվիոն կոնյուկտիվիտ ունի

Սիլվիոն կոնյուկտիվիտ ունի
09.03.2013 | 20:58

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում է հայտնվել աչքի ծիածանաթաղանթի բորբոքումով: Նրա փաստաբանները փաստաթղթեր են պատրաստում դատարան ներկայացնելու, որ իրենց պաշտպանյալը չի կարող ներկայանալ դատարան առողջական խնդիրներով: Բեռլուսկոնին չի մասնակցի Ռուբիի գործով հերթական դատական լսումներին: Նախօրերն նույն գործով դատարանը նրան դատապարտել էր մեկ տարի ազատազրկման, սակայն Բեռլուսկոնիին բանտ չի սպառնում, որովհետև իտալական օրենքներով 75 տարեկանից մեծ անձինք ազատվում են բանտարկությունից, եթե պատժաչափը մեկ տարի կամ ավելի քիչ է:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ