«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հրաժարական է տվել Սլովենիայի խորհրդարանը

Հրաժարական է տվել Սլովենիայի խորհրդարանը
28.02.2013 | 12:14

Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։

Երկրում քաղաքական ճգնաժամը սկսել է հունվարին՝ տնտեսական խնդիրների ֆոնին, երբ արդեն նախկին վարչապետը մեղադրվեց հակակոռուպցիոն օրենսդրությունը խախտելու համար։

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ