«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի ֆրանսիական հոսպիտալը

Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի ֆրանսիական հոսպիտալը
19.02.2013 | 11:43

Երեկ երեկոյան գրոհայիններն ականանետներից ռմբակոծել են Դամասկոսում գտնվող ֆրանսիական հոսպիտալը, որը գտնվում է Կասաա կոչվող քրիստոնեական թաղամասում։ Ականներից մեկը պայթել է շենքի ներսում, մյուսը՝ ընդունարանի դռան մոտ, ևս մեկը՝ մասնավոր դպրոցի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հասցվել է միայն նյութական վնաս։
Դերրա շրջանում՝ մայրաքաղաքից 110 կմ հարավ, սիրիական զորքերը ոչնչացրել են զինված գրոհայինների մի խումբ, որոնք երկիր են մուտք գործել Հորդանանից։ Մարտերի ընթացքում սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ, նրանց մի մասը փախել է հարևան երկիր։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ