«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երկրաշա՞րժ, թե՞ միջուկային փորձարկում ԿԺԴՀ-ում

Երկրաշա՞րժ, թե՞ միջուկային փորձարկում ԿԺԴՀ-ում
12.02.2013 | 11:58

Հարավային Կորեայի և ԱՄՆ երկրաբանները հայտնել են Հյուսիսային Կորեայում գրանցված 4,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների մասին։ Վերլուծաբանները կարծում են, որ երկրաշարժը մարդածին է, և այն միջուկային զենքի փորձարկման հետևանք է։ Հունվարին Փհենյանը հայտարարել էր, որ միադիր է անցկացնել 3-րդ միջուկային փորձարկումը՝ չնայած հնարավոր հետևանքների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախազգուշացումներին։
Նախկին միջուկային փորձարկումները Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում տեղի էին ունեցել 2006 և 2009 թվականներին։

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ