«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սահակաշվիլուն չեն թույլատրել ելույթ ունենալ խորհրդարանում

Սահակաշվիլուն չեն թույլատրել ելույթ ունենալ խորհրդարանում
08.02.2013 | 12:26

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Սաակաշվիլու ելույթը։ Նա այսօր նախագահի պաշտոնում վերջին անգամ պետք է օրենսդիր մարմնի առջև հանդես գար տարեկան զեկույցով։
«Մենք հարգում ենք Վրաստանի սահմանադրությունը, հարգում ենք բոլոր ինստիտուտները, որ նախատեսված են երկրի սահմանադրությամբ, այդ թվում՝ նախագահի իրավունքները, բայց միևնույն ժամանակ մենք հարգում ենք նաև սեփական անձը և ցանկանում ենք, որ նախագահը ելույթ ունենա խորդարանում, որը ոչ թե մարդկանց սովորական համախումբ է, որի որոշումները կարող են միանձնյա փոխվել նախագահի կողմից, այլ ունի համապատասխան լազորություններ»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին։
Նախագահի ելույթի հետաձգմանը նախորդել են քաղաքական բանավեճեր, որոնք առնչվում էին կառավարության լուծարման և նոր գործադիր մարմնի ձևավորման գործընթացում նախագահի լազորություններին։
«Մենք պատրաստ ենք երկխոսությանը։ Ցավալի է, որ խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է այդ ձևաչափից, և որ մեր գործընկերները պատրաստ չէին լսելու նախագահին»,- ասել է Միացյալ ազգային շարժման պատգամավոր Դավիթ Բակրաձեն։
Խորհրդարանի մեծամասնությունը հանդես է եկել Վրաստանի սահմանադրության փոփոխության առաջարկով, համաձայն որի՝ նախագահը կզրկվի կառավարություն ձևավորելու իրավունքից, առանց խորհրդարանի համաձայնության։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ