«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չինաստանը սպառնում է դադարեցնել մարդասիրական օգնությունը ԿԺԴՀ-ին

Չինաստանը սպառնում է դադարեցնել մարդասիրական օգնությունը ԿԺԴՀ-ին
06.02.2013 | 12:22

Չինաստանը կվերանայի Հյուսիսային Կորեային հատկացվող մարդասիրական օգնության հարցը, եթե Փհենյանը չհրաժարվի հերթական միջուկային փորձարկումներից։
Ինչպես հաղորդում է Global Times չինական թերթը, եթե ԿԺԴՀ-ն իրականացնի 3-րդ միջուկային փորձարկումը, պետք է հստակ հասկանա, թե դա ինչ իրեն կարժենա։ Հունվարին ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել էին միջուկային մարտագլխիկների հերթական փորձարկման մասին։

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ