«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մյունխենը` անվտանգության հարցերի քննարկման վայր

Մյունխենը` անվտանգության հարցերի քննարկման վայր
03.02.2013 | 10:53

Փետրվարի 2-ին Մյունխենում անցկացվում է անվտանգության հարցերով 49-րդ միջազգային ամենամյա համաժողովը, որ կազմակերպվում է 1962 թվականից և մասնակիցներին հնարավորություն է տալիս քննարկել անվտանգության խնդիրներն ու հեռանկարները: 2013-ին համաժողովի կենտրոնական թեմաներն են` Սիրիայի և Մալիի իրադարձությունները, Իրանի միջուկային ծրագիրը, սպառազինությունների չտարածման և վերահսկման խնդիրները, էներգետիկ և կիբերանվտանգությունը, ֆինանսական ճգնաժամի ներգործությունը գլոբալ անվտանգության և կայունության վրա: Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Խորվաթիայի նախագահ Իվո Իոսիպովիչը, Մակեդոնիայի նախագահ Գեորգ Իվանովը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լադհարա Բրահիմին, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Համադա բեն Ջասեմ ալ Թանին, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, Գերմանիայի ՊՆ նախարար Թոմաս դե Մեզյերը, Կանադայի ՊՆ նախարար Պիտեր Մակքեյը, Նիդեռլանդների ՊՆ նախարար Յանինա Հենիս-Պլասարտը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիու Պատրիոտը, ԳԴՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն, Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին, Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն, Ղազախստանի ԱԳ նախարար Եռլան Իդրիսովը, Լեհաստանի ԱԳ նախարար Ռոդոսլավ Սիկորսկին, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ