Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Նիկոլայ Բորդյուժա. Ես չեմ համարում, թե սա այն դեպքն է, որ իրավիճակ փոխի Հայաստանում

Նիկոլայ Բորդյուժա. Ես չեմ համարում, թե սա այն դեպքն է, որ իրավիճակ փոխի Հայաստանում
03.02.2013 | 10:35

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որ հունվարի վերջին Երևանում էր, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները մահափորձ չի համարում: Նա գտնում է, որ նախ պետք է քննություն իրականացնել և իրենց պրոֆեսիոնալիզմով մշտապես առանձնացած Հայաստանի իրավապահները արագ կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել և ով է մեղավոր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի կարծում, որ Հայաստանը կապակայունացվի. «Ցավալի է, որ դա տեղի ունեցավ նախագահական ընտրությունների նախաշեմին, քիչ ժամանակ է մնացել, ցավալի է, որ ֆորմալ առիթ է ստեղծվել խոսել ընտրությունների հետաձգման հնարավորության մասին, բայց ես չեմ համարում, թե սա այն դեպքն է, որը իրավիճակ կփոխի Հայաստանում: Ես նոր եմ վերադարձել Հայաստանից եւ կարող եմ ասել, որ նախընտրական կամպանիան Հայաստանում ընթանում է հարթ, շատ հանգիստ մթնոլորտում, պատշաճության եւ ժողովրդավարական չափանիշների շրջանակներում, եւ այդ մթնոլորտը բավական տարբերվում է այլ երկրների նախընտրական գործընթացներից` իր կոռեկտությամբ եւ կառուցողականությամբ: Հուսով եմ, որ ընտրապայքարը հենց այդպես էլ ընթանալու է»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ